Հասարակություն 

Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվածները տատ ու թոռ են, երեխան 9 տարեկան աղջիկ է

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվածները տատ ու թոռ են, երեխան 9 տարեկան աղջիկ է: Այս մասին այսօր` սեպտեմբեր 27-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հավելելով, որ կան տասնյակ վիրավորներ:

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.

«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:

Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից