Հասարակություն 

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը․ Sputnik Արմենիա

analitik.am

 

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով` հայկական կողմը 10 զոհ ունի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս իր հերթին հայտարարում է, որ կորուստների մասին այս պահին հստակ ինֆորմացիա չկա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

 

 

Նույն շարքից