Քաղաքականություն 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջիկա հանդիպումները հետաձգվեցին

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ֆուտբոլի Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ մրցափուլի սեպտեմբերի 28-ին կայանալիք «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից տեղեկություն են ստացել, որտեղ ասված է, որ մինչև  ռազմական դրության ավարտը ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են:

Նշենք, որ այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք՝ կապված Ադրբեջանի զինված ուժերի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ձեռնարկած լայնամասշտաբ հարձակման հետ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից