Տեսանյութեր Քաղաքականություն 

Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողսւթյունների. Նիկոլ Փաշինյան

 

Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային, ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս պահի դրությամբ արդեն կան զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգտագործելով ծանր զինտեխնիկա, հրետանի, հետևակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի ՊԲ- դիրքերը բոլոր ուղղություններով:

ՊԲ-ն այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում ու պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ»,-հավելեց նա՝ նշելով, որ Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողսւթյունների։

«Սա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, պատերազմ է մեր անկախության, ազատության, արժանապատվության դեմ:

Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից