Քաղաքականություն 

Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կխուսափեն լարվածությունը սրացնել․ Հունաստանի ԱԳՆ-ն կոչով է հանդես եկել

Հունաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել Արցախյան հակամարտության կողմերին։ Այս մասին հայտնում է Tass.ru-ն՝ հղում անելով Հունաստանի ԱԳՆ-ին, որը նշել է․«Միջազգային իրավունքին համահունչ հակամարտությունների խաղաղ կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և կայունության միակ ճանապարհն է։ Մենք ակնկալում ենք, որ ներգրավված կողմերի, ինչպես նաև երրորդ կողմերի  բոլոր գործողությունները և հայտարարությունները բխելու են այս տրամաբանությունից՝ խուսափելով լարվածությունը սրացնելուց»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից