Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը պատգամավորներին խնդրում է գնալ Ազգային ժողով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը.

«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  119-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ ժամը 17:30-ին ներկա լինել Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,-ասված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից