Քաղաքականություն 

Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթաց։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն, փոխանցում է Tass.ru-ն։

«Թեհրանը կողմերին զսպվածության կոչ է անում, ինչպես նաև հորդորում է անհապաղ դադարեցնել կրակը և երկու երկրների միջև բանակցություններ սկսել։ Իրանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական բախումներով և ուշադիր հետևում է»,- հայտնել է Հատիբազեն։

Իրանի ԱԳՆ-ն նաև պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր միջոցներով նպաստել կողմերի միջև խաղաղության հաստատմանը և բանակցությունների սկզբին։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից