Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք կարող ենք հենց հիմա այս հարցը լուծել. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի հարցը լուծելու մասին

 

Հայաստանի առաջ հետևողական ու շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, որևէ կարգավիճակային ճշգրտման: Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ ինքը պատրաստ չէ ընդունել ԼՂ-ի որևէ այլ կարգավիճակ որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես գիտեմ, որ հարցեր կլինեն՝ արդյո՞ք կարող ենք խուսափել այս իրավիճակից ու ինչ պետք է անենք դրա համար:

Պետք է անեինք մի բան՝ համաձյանվեինք, որ Արցախը ԼՂ ինքնավար մարզ է, գուցե՝ մի փոքր ավել լիազորություններից: Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել:

Ուզում եմ, որ ՀՀ խորհրդարանն արձանագրի դա: Ես ուղիղ հարց եմ տալիս՝ մենք համաձա՞յն ենք այդպիսի լուծման, եթե այո հենց այսօր կարող ենք լուծել այդ հարցը»,-ասաց Փաշինյանը լսելով «ոչ»-եր:

«Եթե նույնիսկ մենք համաձայնվեինք կամ համաձայնվեինք այդ կարգավիճակին, դա նշանակում է անվտանգությո՞ւն ենք ապահովել մեր ժողովրդի համար:

Այդ հարցի պատասխանը ստանալու համար ուղղակի պետք է նայել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում: Արդյո՞ք հնարավոր է, որ մենք բավարար չափով իմաստուն չենք եղել, այս հարցի պատասխանը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն են:

Սա է մեր ընտրությունը»,-ասաց նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից