Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք էլ ունենք էական կորուստներ, հակառակորդն էլ ունի. Նիկոլ Փաշինյան

 

ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց ներկայացնել որոշ մանրամասներ․ «Լայնամասշտաբ հարձակումը սկսվել է առավոտյան, մինչև այս նիստը սկսվելը տեղի է ունեցել իրադարձություններ, գործողություններ, Ադրբեջանի քարոզչամեքենան փորձ է արել իր տեսանկյունից ներկայացնել տեղի ունեցածը, հետևաբար կարևոր է այս նիստում ասել, թե ինչպիսի կորուստներ է ունեցել հակառակորդը, ինչպիսի կորուստներ ենք ունեցել մենք, ինչպես նաև կխնդրեմ ասեք ռազմական դրության հետագա իրավական ռեժիմը»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմական դրության իրավական ռեժիմի մասին որոշումը հրապարակված է, այլ բան այս պահին չկա, արդեն զորահավաքը սկսվել է, ընդհանուր զորահավաք է հայտարարված, բայց մասնակի է իրականացվում․ «Մենք էլ ունենք կորուստներ, էական կորուստներ, հակառակորդն էլ ունի լուրջ կորուստներ, այս պահին մարտական ծանր գործողություններ են ընթանում, որևէ տեղեկություն այս պահին հրապարակելը գուցե ճիշտ չլինի, պետք է հետևել պաշտոնական լրահոսին»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից