Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը դիմեց արտերկրից Հայաստան վերադառնալ ցանկացողներին

 

Արտերկրում գտնվող հայերը հավաքվել են ու ուզում են գալ Հայաստան: Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են նրանց տեղափոխությունը կազմակերպելու համար:

Խորհրդարանում հրավիրված հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցավոք, կորոնավիրուսի հետ կապված նաև կոմունիկացիոն խնդիրներ կան. «Սակայն մենք ամբողջ մեր ներուժը պետք է օգտագործենք, այդ թվում նաև սփյուռքի ներուժը»:

Փաշինյանի խոսքերով, հիմա հայկական կողմը պետք է շատ հստակ կարողանա հիմնավորել, թե ով է նախահարձակ կողմը. «Այդ ինֆորմացիան միջազգային հանրությանը շատ պետք է հստակ տեղ հասցվի:

Մենք՝ բոլորս, սոցիալական ցանցերով պետք է այս ինֆորմացիան հասցնենք տեղ: Պետք է հասցնենք այն ուղերձը, որ Ադրբեջանը հարված է հասցնում քաղաքացիական բնակչությանը:

Երրորդ ուղերձն այն է, որ այս պրոցեսը քաջալերվում է Թուրքիայի կողմից: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Թուրքիայի ապակայունացնող գործողությունները զսպելու համար»:

«Սա իսկապես կարևոր փորձություն է մեր համահայկական ներուժի համար՝ ինչքանով համահայկական ներուժը կարող ենք գործի դնել հանուն մեր նպատակների ու շահերի պաշտպանության: Մինչև Հայաստան գալը նաև անելիք կա հենց այս պահին»,-հավելեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից