Տեսանյութեր Քաղաքականություն 

«Победа за нами, ребята», համախմբված վիճակում հայը երբեք չի պարտվում․ Սասուն Միքայելյան

 

Այս պատերազմը հենց այդ հանրաքվեն է, հանրաքվե պետք չի անցկացնել։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց Սասուն Միքայելյանը՝ խոսելով Արցախի անկախության ճանաչման հանրաքվեի մասին:

«Ռմբակոծություն չի եղել միայն դիրքերում, այլ եղել է նաև խաղաղ բնակչության վրա: Սա այն ծրագիրն է, որ ադրբեջանցիներն իրականացրեցին 90-ականներին՝ ուզում էին տեղահանել Արցախի բնակիչներին, այսօր էլ ուզում են նույն քայլն անել և տեղահանել արցախցիներին։

Միքայելյանի խոսքերով, այս պատերազմն էլ, նախորդ պատերազմն էլ եղել է պարտադրված և անհավասար՝ թե մարդաքանակով, թե զինտեխնիկայով․ «Ուզում եմ դիմել Ադրբեջանի բնակչությանը, Ադրբեջանի ղեկավարությանը, սա մեր վերջին կռիվն է, որ փառքով ենք տալու, մեր ու մանուկ կանգնելու ենք և հաղթենք։ Սա լուրջ պատերազմ է, որ մենք պետք է համախմբված դիմակայենք և հաղթենք։

Ես կոչ եմ անում բոլոր մարդկանց համախմբվել՝ մեր ազգի գոյատևման, մեր պատերազմի հաղթանակի շուրջ, երբեք թող ադրբեջանցին չմտածի, իրանք լավ գիտեն, որ համախմբված վիճակում հայը երբեք չի պարտվում։

Այսօր մենք, որ դիրքային զիջումներ ենք ունեցել, թող ոչ ոքին չընկճվի, այսօր մենք ամուր ենք կանգնած սահմանում, իրենք են հարձակվել, դիրքային զիջումներ պետք է լինեն, ուզում եմ ասեմ, որ մենք Մարտակերտն էլ ենք տվել, մի տարի հետո հետ ենք վերցրել։ Մենք գիտակցում ենք, որ գնում ենք զոհաբերության հանուն մեր Հայաստանի Հանրապետության, Արցախ աշխարհի, մեր ժողովրդի ապագայի։

Ես ուզում եմ, որ բոլորս հասկանանք, որ այս պատերազմը, որ ադրբեջանցիք սկսել են, հիմք են դրել մեր վերջնական հաղթանակի։ Այդ բոլոր հարցերի լուծումը կտա մեր հաղթանակը»։

Ելույթի վերջում Սասուն Միքայելյանը ռուսերեն ասաց «победа за нами ребята»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից