Հասարակություն 

Սա հազարամյա կռվի մի հանգրվանն է, այստեղ շատ հարցեր պետք է լուծվեն. Նիկոլ Փաշինյան

Հանուն մահվան զոհվելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթի ժամանակ․ «Բոլոր անհրաժեշտ հրահանգներն ու հրամանները տրված են։ Եթե այս խորհրդարանը մի մարմին լիներ և արտահայտված լիներ մի անձի տեսքով, համոզված եղեք, որ այդ հրամանները տրված են, որևէ վարկյան դրանում չկասկածեք, թույլ չտաք, որ որևէ կասկած մտնի ձեր մեջ։ Գործ ունենք շատ խորը նախապատրաստված հարձակման հետ, դա մի գործողությամբ հարձակում չէ։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք զոհեր, հակառակորդն էլ ունի զոհեր շատ ավելի շատ։ Մենք ունենք տեխնիկայի կորուստ, հակառակորդն էլ ունի տեխնիկայի կորուստներ շատ ավելի շատ։

Մենք կաշխատենք ունեցած սցենարների վրա շատ կշռադատված, ոչ էմոցիոնալ, բայց մյուս կողմից մենք չենք վախենա, չենք ընկճվի:

Շատ ճիշտ ասվեց, որ վախենալու տեղ էլ չկա։ Սա հազարամյա կռվի մի հանգրվանն է, այստեղ շատ հարցեր պետք է լուծվեն։ Ես ուրախ եմ, որ այս հարցում խորհրդարանը միակամ է, ողջունում եմ արտախորհրդարանական ուժերի այն դիրքորոշումը, որ այս հարցում բոլորը մի կամք ունեն՝ հանուն պետության։ Մեզ հաղթել հնարավոր չի»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից