Հասարակություն 

Մեր գործողությունները երբեք էլ ի սկզբանե միայն պաշտպանողական չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Հայկական կողմի գործողությունները պաշտպանողակա՞ն են, թե՞ նաև հակահարձակողական: Մամուլի ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը գործողությունենրի բոնույթի ու արդյունքների մասին զերծ մնաց տեղեկություններ հայտնել. «Դա այնքան էլ տեղին չէ: Մեր գործողությունները երբեք էլ ի սկզբանե միայն պաշտպանողական չեն եղել: Եթե այդպիսի տպավորություն է եղել՝ դա թյուր կարծիք է: Բայց չնշենք, թե որտեղ ինչ ու ինչպես ենք անում: Թողնենք մարտն ավարտվի, արդյունքները կերևան»:

Հովհաննիսյանը խոսեց նաև ադրբեջանական տեսանյութի մասին՝ իբր Մարտակերտը լքող բնակիչների մասին՝ հայտնելով, որ դա 2015-16 թվականների այլ միջադեպից մոնտաժված նյութ էր. «Որևէ մեկ հայկական դիրքի, զինտեխնիկայի խոցման մասին անգամ ադրբեջանական կողմը չի հրապարակել: Իսկ մենք մի քանի փաստագրական նյութեր ենք հրապարակել, որտեղ երևում է նրանց կենդանի ուժի և բավականին թանկ, նորացված զինտեխնիկայի ոչնչացումը»:

Իսկ ինչ ինֆորմացիա ունենք Սիրիայից ժամանած գրոհայինների մասին: Հովհաննիսյանը նշեց, որ տվյալները ճշտվում են. «Մենք այս պահին որոշակի հստակություն պարունակող տեղեկություններ ունենք: Տեղեկություններ ունենք նաև Թուրքիայի միջամտության մասով ինչպես նաև թուրքական արտադրության զինատեսաակների կիրառման մասով: Դրանք կասկած չհարուցող փաստեր են, սակայն բաներ կան, որոնք ճշգրտումների կարիք ունեն: Օրինակ, զինյալների մասը հստակ պնդել չեմ կարող: Հետագայում փաստեր հավաքելուց հետո ավելի հստակ կխոսենք»:

Նույն շարքից