Ռազմական Տեսանյութեր 

Հայկական կողմն ադրբեջանական F-16 կործանի՞չ է խոցել, որով զինված է թուրքական բանակը

Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով այն մասին, թե որքան կարող է տևել իրավիճակը:

«Չեմ կարող գնահատական տալ: Այն, որ լայնածավալ է ու Ադրբեջանն օգտագործել է իր ամբողջ զորքն ու ռազմական տեխնիկան, փաստ է: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»,-ասաց նա:

Հարությունյանի խոսքերով, տեղեկություններ կան, որ հայկական կողմն F-16 ինքնաթիռ է խոցել, որով զինված է թուրքական բանակը. «Այս տվյալները վերջնական ապացուցված չեն: Այն, որ խոցվել են ուղղաթիռներ, անօդաչուներ, տասնյակ տանկեր, այդ բոլորն ապացուվցած են, բայց կոնկրետ F-16-ի մասով դեռ պետք է ապացուցվի»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից