Քաղաքականություն 

Արցախի անկախությունը ճանաչելու համար Երևանը և Բաքուն, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Վոդոլացկի

analitik.am

Արցախի հանրապետությունը ճանաչելու հնարավորության մասին հայտարարություններ անել հակամարտության ընթացքում՝ անխոհեմ է, կարծում է Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:։ Վոդոլացկին նշել է, որ որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախը, Երևանը և Բաքուն, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորեն տարածքային վեճի վերաբերյալ բոլոր հարցերը, որպեսզի անգամ հանրապետությունը ճանաչելու դեպքում ոչ մեկն այլևս հնարավորություն չունենա հրահրել զինված հակամարտություն:

«Բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում այսօր այնտեղ, սկսվում է հակամարտության այնպիսի իրավիճակ, որը կարող է վերաճել ավելի ուժեղ զինված բախման, արդեն վատ է։ Այս հակամարտության ֆոնին, իմ կարծիքով, նման հայտարարություններ անելն, ամենայն հավանականությամբ, անխոհեմ է: Անհրաժեշտ է նախ որոշել Լեռնային Ղարաբաղի ռազմավարությունը, նրա ճանաչումը, բայց միայն խաղաղ ճանապարհով, որպեսզի կողմերից որևէ մեկն այլևս ցանկություն կամ հնարավորություն չունենա տարածքի որոշակի մասեր շահարկելու », - ասել է Վոդոլացկին « ՌԻԱ Նովոստիին»:

Նույն շարքից