Քաղաքականություն 

ԱՄՆ-ը պետք է պնդի, որ շփման գծի երկայնքով դիտորդների թիվն ավելացվի. Ջո Բայդեն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ է արել դադարեցնել կրակը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև շտապ դեէսկալացիայի, հրադադարը վերականգնելու և բանակցությունները վերսկսելու կոչ եմ անում»,- ասվում է երկուշաբթի օրը քաղաքական գործչի շտաբի տարածած հայտարարության մեջ:

Բայդենի կարծիքով, ԱՄՆ-ը պետք է պնդի, որ շփման գծի երկայնքով դիտորդների թիվն ավելացվի, «Ռուսաստանին կոչ անի դադարեցնել երկու կողմերին զենքի ցինիկ մատակարարումը»: Բացի այդ, Վաշինգտոնը պետք է վերանայի իր օգնության ծրագրերը՝ համոզվելու համար, որ ոչ մի զենք չի կարող օգտագործվել հարձակողական նպատակներով:

«Բռնությունը Լեռնային Ղարաբաղում սպառնում է վերաճել ավելի մեծ տարածաշրջանային հակամարտության, ուստի տարածաշրջանի երրորդ կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից, իսկ Մինսկի խմբի միջնորդները պետք է անհապաղ ձգտեն դեէսկալացիայի և բանակցություններին վերսկսման»,- հայտարարել է Բայդենը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից