Հասարակություն 

Արցախում կոչ են անում շինարարական տեխնիկայի տիրապետող անձանց ներկայանալ քաղաքաշինության նախարարություն

analitik.am

 

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը կոչ է անում ԱՀ տարածքում բնակվող 50 տարեկանը լրացած բոլոր էքսկավատավարներին(Экскаваторы), վերամբարձ կռունկավարներին (крановщики), բուլդոզերավարներին (бульдозер) և այլ շինարարական տեխնիկաի տիրապետող անձանց ներկայանալ քաղաքաշինության նախարարություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

Ներկայացնում ենք տիրող իրավիճակի մասին ՀՀ ՊՆ խոսնակի վերջին գրառումը.

«Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

Հայկական ստորաբաժանումները սառնասրտորեն դիմագրավում են ադրբեջանական ստորաբաժանումների ոտնձգությունները և ձեռնարկում համապատասխան գործողություններ՝ պատճառելով հակառակորդին անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ»:

Նույն շարքից