Բարի օր Քաղաքականություն 

Ես ամաչում եմ. Լապշինը հայտնում է Իսրայելից Ադրբեջան ողջ գիշեր իրականացված ռազմական նշանակության թռիչքների մասին

analitik.am

 

Երեկ Իսրայելում սկսվել է Դատաստանի օր, որի ընթացքում հրեաները պետք է ներողություն խնդրեն բոլոր նրանցից, ում ցավ ու տառապանք են պատճառել: Այս մասին իր էջում գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Սակայն նույնիսկ երեկ ու այս գիշեր Իսրայելի հարավում գտնվող Ուվդա օդանավակայան վայրէջք են կատարել ու օդանավակայանից թռչել են ադրբեջանական «Silk Way» ավիաընկերության ռազմական նշանակության օդանավերը, որոնք մահ են տանում Արցաի խաղաղ բնակչությանը:

Ընկերներ, ես ամաչում եմ և ցավ ապրում տեղի ունեցողի համար:

Սակայն ես նաև ցանկանում եմ հարցնել Հայաստանի ԱԳՆ-ին ու Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ դուք այս մասին խոսելո՞ւ եք: Դեռ տպավորություն կա, որ Իսրայելում Հայաստանի դեսպանությունը քնած է ու չի արձագանքում տեղի ունեցողին»,-գրել է նա:

Նույն շարքից