Հասարակություն 

Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մեկնել Հայաստան ու օգնել հայերին

analitik.am

 

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով:

«Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով:

Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմերն էլ զորքերը սահման են ձգում:

Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  Դմիտրուկը գրել է «Ինստագրամ»-ի իր էջում:

Ուկրաինացի պատգամավորն առաջարկել էր նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար:

«Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»,-նշել է նա:

Ավելի վաղ, Գերագույն Ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարիա Վոլոդինան, «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել էր, որ երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ասել, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը, հայտնում է AnalitikaUA.net-ը:

 

Նույն շարքից