Քաղաքականություն 

Ֆրանսիան ամեն հնարավոր բան անում է կողմերի միջև բանակցությունների վերականգնման և քաղաքական գործընթացի վերսկսման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

analitik.am

Ֆրանսիան համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների դադարեցումն Արցախում առաջնային հարց է։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։ Այս մասին հայտնում է Tass.ru-ն։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում ասել է, որ առաջնային է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը․ «Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործընկերների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի  հետ միասին կողմերի հետ մշտական կապի մեջ է։ Ֆրանսիան ամեն հնարավոր բան անում է կողմերի միջև բանակցությունների վերականգնման և քաղաքական գործընթացի վերսկսման համար։Ֆրանսիան նորից հայտարարում է, որ կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ամուր և փոխհամաձայնեցված կարգավորման ձեռքբերմանը՝ համաձայն միջազգային իրավունքի»։

 

 

Նույն շարքից