Քաղաքականություն 

Պետդուման կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

analitik.am

 

Պետդուման նախատեսում է կոչով հանդես գալ՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով որպես միջնորդ հանդես գալ իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Այս մասին ասվում է Դումայի ստորին պալատի հայտարարության նախագծում։

«Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի, տարածաշրջանում առճակատման սրման կանխման և իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են տրամադրել միջնորդական օգնություն՝ իրավիճակի կայունացման համար», - ասվում է տեքստում:

Բացի այդ, ստորին պալատի պատգամավորներն իրենց «մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, և խստորեն դատապարտում են ուժի գործադրումը»: Հայտարարության նախագիծը ներկայացվել է ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից:

 

Նույն շարքից