Քաղաքականություն 

Բրազիլիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ անելով կողմերին

analitik.am

Բրազիլիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ անհանգիստ հետևում են Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների զարգացմանը․ «Բրազիլիայի կառավարությունն անհանգիստ հետևում է սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում  Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված ռազմական գործողությունների զարգացմանը։ Բրազիլիան կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգանք ցուցաբերել միմյանց ազգային և կրոնական առանձնահատկությունների նկատմամբ և համապատասխան հարցերը քննարկելու համար  վերադառնալ բանակցություններին» ։

Բրազիլիայի ԱԳՆ-ն վշտակցություն է հայտնել՝ կապված մարդկային  զոհերի հետ։

Նույն շարքից