Քաղաքականություն 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության սրման կապակցությամբ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրջորեն մտահոգված է սույն թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսմամբ, որի ընթացքում երկու կողմերն ունեցել են զոհեր եւ վիրավորներ, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, ծանր սպառազինություն է կիրառվել, այդ թվում՝ հրետանի, տանկեր եւ ավիացիան, ինչպես նաեւ հարվածային անօդաչուներ:

Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին: Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը եւ վերադառնալ բանակցային գործընթացին, որը համակարգվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին որոնել հակամարտության իրավիճակները բացառապես խաղաղ ճանապարհով եւ զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը թույլ չտալու համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից