Բարի օր Հասարակություն 

Այս մարտահրավերն էլ մենք կհաղթահարենք, մենք պարտավոր ենք ասպետավարի հաղթահարել․Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

analitik.am

Մենք ունենք մեկ անելիք՝ ազգովի պետք է լինենք միաբան, ամեն ինչով պետք է սատարենք հայոց բանակին, որը կարող է ապահովել մեր անվտանգությունն ու խաղաղությունն։ Նման հայտարարություն արեց ՀԱԵ ԱԹ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը․ «Պատերազմը կյանքի երեսներից մեկն է, և ամեն մեկը պետք է ինքն իրեն համախմբված պահի։ Մենք լրջությամբ պետք է մոտենանք այս հարցին՝ ամեն մեկս հանգիստ, իմաստուն ձևով մեր ծառայությունը պետք է մատուցենք, այս մարտահրավերն էլ մենք կհաղթահարենք, ուղղակի ամեն մեկս անենք մեր անելիքները։ Ես դիմել, եմ որպեսզի բոլոր հավատացյալները 24 ժամ աղոթք անեն»։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, դիմելով հայ ժողովրդին ասաց, որ  փորձությունը մարդու համար է, որն էլ մենք պարտավոր ենք ասպետավարի հաղթահարել․ «Սա մեր առաքելությունն ու անելիքն է, ինչն էլ մենք այսօր ազգովի անում ենք»։

 

Նույն շարքից