Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կանցկացնի արտահերթ նիստ՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ТАСС

analitik.am

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես երկուշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, նույն օրը նախատեսվում է նաև գլխավոր քարտուղարի զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը հենց նոր զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, և շատ շուտով նա կխոսի Հայաստանի վարչապետի հետ»,- ասել է Դյուժարիկը: «Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում նա կկրկնի նույն հայտարարությունը, որը հնչեցրել է Ադրբեջանի նախագահի հետ զրույցում, այն է՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը՝ առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար»:

Նույն շարքից