Բարի օր Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեն ազատագրելու լուրերի մասին

analitik.am

Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հայկական կողմն ազատագրել է Լելե Թեփեն: Մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել՝ նշելով, թե որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ, մենք կարող է վաղն ունենանք նահանջ, կամ առաջխաղացում, սակայն դա վերջնական չէ, պետք է շատ ավելի ծանր, մարտական գործողությունների նախապատրաստվել:

Նախագահի խոսքերով, հակառակորդն իր ամբողջ ներուժն օգտագործել է և շարունակում է օգտագործել, մենք հնարավորություն ենք ունենալու ցույց տալ առաջնագծում առնվազն մի քանի հարյուր տեխնիկա, դրա համար պետք չէ անդրադառնալ դիրք վերցնելուն:

Նույն շարքից