Հայաստան Քաղաքականություն 

Կարողացել ենք վերականգնել շատ դիրքեր, մի պահ չէինք կարողանում հաշվել, թե ինչքնան տեխնիկա ենք խփել. Արայիկ Հարությունյան

analitik.am

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ լայնածավալ պատերզմի պարագայում դիրք վերցնել դիրք տալը ժամանակավոր բնույթ է կրում: Նա հաստատաեց, որ երեկ գիշերը հաջողվել է վերակագնել բավականին շատ դիրքեր, որոնք հայկական կողմը կորցրել էր ավելի վաղ:

Հարությունյանը հայտնեց, որ հակառակորդն այսօր միայն հարավային թևում օգտագործել է մոտ 100 միավոր տեխնիկա, ինչ-որ տեղ առաջ է եկել, ինչ-որ տեղ հետ է գնացել՝ կորցնելով տասնայկ տեխնիկաներ. «Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել, թե ինչքան տեխնիկա ենք խփել, բայց նշում եմ՝ գնում են լայնածավալ մարտական գործողություններ, դիրքային, լոկալ հաջողությունների մասով դեռ մեծ հաջողություն չենք ապահովել: Մենք պետք է կարողանանք հակառակորդին զինտեխնիկայի ու մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչքան կարողացել ենք 92-94 թվականներին: Այլ տարբերակ չկա այս փուլում, քանի որ քաղաքական կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»:

Նույն շարքից