Միջազգային Քաղաքականություն 

ԵԺԿ-ն կոչ է արել վերադառնալ խաղաղ բանակցություններին

analitik.am

Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովի այսօրվա նիստի արդյունքում ԵԺԿ-ն հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, որում անդրադարձ է կատարվել նաեւ նիստի ընթացքում քննարկված Արցախի սահմաններին մղվող ռազմական գործողություններին.

«ԵԺԿ-ն նաեւ խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։

Բոլոր կողմերը պարտավոր են հարգել իրենց միջազգային հանձնառությունները խնդիրը խաղաղ, բացառապես քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ։

Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու եւ զորքերը սույն թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքերին վերադարձնելու համար։

Մենք անվերապահորեն աջակցում ենք վերադարձին խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»։

 

Արմեն Աշոտյան

Նույն շարքից