Ռազմական Քաղաքականություն 

Ադրբեջանական տանկերը գալիս էին, խփում էինք, նորից էին գալիս. Արայիկ Հարությունյանը պատմեց կոնկրետ մի ուղղութամբ հարձակման մասին

analitik.am

Հակառակորդի հարձակման հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, ինչպես նաև՝ Թալիշի ու Մատաղիսի, Եղնիկներ հատվածը: Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում է սկսվել նաև Մռավի ուղղությամբ, սակայն որևէ հաջողւթյուն չեն արձանագրել: Դիրքային մարտեր են ընթանում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նախագահը կոնկրետ մի դեպքի մասին խոսեց: Խոսքը վերաբերում է Կարախամիլի ուղղությամբ հարձակմանը. «Տասնյակ տանկեր գալիս էին, խփում էինք, նորից գալիս էին: Ինձ թվում է պատճառն այն է, որ երեկ ադրբեջանական զինուժը, իշխանությունները հայտարարել էին, թե գյուղեր են գրավել Ֆիզուլիի ուղղությամբ, ինչն իրականությանը չէր համապատասխանում: Երևի այսօր ավելի քան 50 տանկ ու այլ զրահատեխնիկա են օգտագործել: Մենք կարողացել ենք տասնյակ տեխնիկաներ խոցել»:

Նույն շարքից