Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը որոշ փակագծեր բացեց ու խոսեց մեր տղաների մասնակցությամբ կատարված հերոսական դրվագների մասին

analitik.am

Ադրբեջանական կողմղը շատ երկար է պատրաստել այսօրվա պատերազմին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ես կարող եմ փակագծեր բացել, թե ինչ է կատարվել մեր կապի բնագավառում: Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի կարողանան վնասել մեր կապի ուղղությունները: Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, իբր հայկական կողմը հարձակում է սկսել, իրենք անցել են հակահարձակման, հերթական անգամ ապացուցում է, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, իսկ ամբողջ աշխարհը գիտի այդ մասին»,-ասաց նա:

«Այսօր մի հետաքրքիր դիտարկում ենք արել. երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված հարձակողական տեխնիկան՝ տանկեր, ԱԹՍ-ները, ուղղաթիռներ, իրենք դնում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնկաների լուսանկարները: Օրինակ ՕՍԱ-ի նկար են դնում, սակայն դրանով չեն հարձակվում, պաշտպանվում են»,- հավելեց նա:

Հարությունյանի խոսքերով՝ թշնամին ցանկացել է խոցել հայկական կողմի հակաօդային ուժերը, որպեսզի կարողանա հարված հասցնել քաղաքացիական բնակչությանը, օբյեկտներին. «Սա կենաց-մահու պատերազմ է, որը մենք հաղթելու ենք: Ես ամեն օր հիանում եմ մեր հայրենակիցներով: Չենք հասցնում մեր կամավորականների ցանկությունը կատարել՝ ապահովել նրանց մարտական դիրք զբաղեցնելով: Շնորհակալ եմ բոլորին ու ցավակցում եմ զոհերի համար: Հերոսական դրվագներ են պատմում: Իհարկե մենք հնարավորություն ենք ունենալու ամփոփելու ամեն ինչ»:

Հարությունյանի խոսքերով, Ադրբեջանի իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ. «Պետք է խոսել նաև Թուրքիայի լկտիության մասին: Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, դա ընդհանուր ծրագիր է: Խնդիրը միայն Արցախը չէ: Մենք տակտիկական առոմով որևէ դիրք չենք կորցրել, կամ շատ կարևոր դիրք կամ առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի բավականին մեծ քանակի զինտեխնիկա ու պատճառել մարդկային կորուստներ»:

Նույն շարքից