Ռազմական 

Մեր խոցված զինծառայողների՝ ադրբեջանցիների տարածած տեսանյութի մասին

Ադրբեջանցիները տարածում են մեր խոցված զինծառայողների և գրավված դիտակետի տեսանյութ։ Այդ առնչությամբ ուզում եմ հայտնել, որ տեղանքը, որտեղ արվել է նկարահանումը, իրենց վերահսկողության տակ է հայտնվել դեռ երեկ՝ հարձակման առաջին ժամերին։ Չի բացառվում, որ այժմ այդ դիտակետն այլևս իրենց վերահսկողության տակ էլ չէ, իսկ տեսանյութը տալիս են այսօր՝ շատ հասկանալի պատճառներով․ որևէ նշանակալի «լայք բերող» հաջողություն չունեն, իսկ գրգռված զանգվածներին տեղեկատվական կեր է պետք։

Ուրախ եմ, որ նմանօրինակ նյութերը մեր ներքին տեղեկատվական դաշտ չեն բերվում։ Մեր հերոսներն ապրողների հուշերում հավերժապես պիտի մնան հպարտ ու հաղթող կեցվածքով։

Էդգար Էլբակյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից