Հասարակություն 

Համահայկական կրթական խորհրդաժողովի և սփյուռքահայ ուսուցիչների հայտարարությունը

analitik.am

 

Համահայկական կրթական խորհրդաժողովի և սփյուռքահայ ուսուցիչների հայտարարությունը

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Անցնող 29 տարիներին Արցախը համայն հայության ուշադրության կիզակետում է: Ադրբեջանի սանձազերծած հարձակումները կրկին եկան հաստատելու, որ թշնամին շարունակում է իր վայրագ արարքները` մինչև չստանա կատարյալ ու ջախջախիչ հարված:

☑️Մեր անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, համազգային պարծանք մեր բանակին: Մեր բոլոր հնարավորությունները կներդնենք` վերջնականապես դիմադրելու անխոհեմ և անգութ թշնամուն:

Սիրելի՛ արցախցիներ, մեր հերոսական ժողովուրդ, մեր աննկուն և անկոտրում հայրենակիցներ, ձեզ հետ է ամբողջ հայությունը, ձեզ հետ են կրթության նվիրյալները՝ իրենց դաստիարակած սերունդների զորակցությամբ։

☑️Արցախի հրաշագործ ժողովրդին է բաժին ընկել մեր պատմության ամենահերոսական էջերը գրելու պատմական սուրբ ու նվիրական առաքելությունը, և դուք այն պատվով եք կատարում։ Հազար ու մի հողմ է բախվել մեր հազարամյա պատմությանը, բայց նորից կերտել եք Դադիվանք ու Ծիծեռնավանք, Ամարաս ու Գանձասար, նորից ծնել, նորոգել մեր տունը, շենացրել մեր Արցախը, տնկել մեր այգին։

Որպես կրթության մշակներ` մենք հայոց բանակի զինվորների կողքին ենք, որոնց ոգիներում դրոշմված են ազատատենչությունն ու անշահախնդիր հայրենասիրությունը: Ոչ ոք չի կարող ճնշել հայի ազատ կամքն ու մարտունակ ոգին:

Փա՛ռք Հայոց բանակին

Փա՛ռք մեր հայրենիքին»։

 

 

Նույն շարքից