Հասարակություն 

Հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ բազմաթիվ կորուստներ. հրապարակվել են նրանցից 20-ից անունները. «Ռազմինֆո»

analitik.am

 

Սոցիալական ցանցերից այսօրվա ընթացքում հայտնի են դարձել Ադրբեջանի ԶՈւ բազմաթիվ կորուստներ: Այս մասին հայտնում է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը:

«Ինֆորմացիոն տեղատարափի պատճառով համակարգված ներկայացնում ենք դրանցից միայն 20-ը, իսկ մնացածը կներկայացնենք ավելի ուշ: Այս 20-ի և նախորդիվ հրապարակած 27-ի հետ միասին ընդհանուր առմամբ հայտնում ենք 47 կորստի անուն»,- նշվում է նյութում։

Ստորև՝ ներկայացնում ենք վերը նշված հակառակորդի ունեցած 20 կորստի անունները.

1.Գասիմով Աբբաս Ռզա օղլու(Qasımov Abbas Rza oğlu) – մայոր ռազմական օդաչու, Պետական  սահմանապահ ծառայության ուժերից (ՊՍԾ), սպանվել է սեպտեմբերի 27-ին;

2. Շահնուր Սուլթան օղլու Հյուսեյնով (Şahnur Sultan oğlu Hüseynov) – կապիտան Աստարայի շրջանի Էրչիվան գյուղի բնակիչ;

3. Գուրբանզադե Մյովլուդ Սյոհբաթ օղլու (Qurbanzadə Mövlud Söhbət oğlu) – 24 տարեկան, սպանվել է սեպտեբերի 27-ին Ֆիզուլու ուղղությամբ։ Բայլականի Աշաղը Չամանլը գյուղի բնակիչ;

4. Գաֆարով Սամադդին (Qafarov Saməddin) – 26 տարեկան, Իսմայիլլի շրջանի Գուբախալիլլի գյուղի բնակիչ;

5. Ահմադով Ալի Իլգար օղլու (Əhmədov Əli İlqar oğlu) – պայմանագրային, Մինգեչաուր քաղաքի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 27-ին;

6. Ահմադով Իսլամ Իլգար օղլու (Əhmədov İslam İlqar oğlu) – պայմանագրային, Ահմադով Ալիի հարազատ եղբայրն է, Մինգեչաուր քաղաքի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին;

7. Մամմադով Ռզա Խանբաբա օղլու (Məmmədov Rza Xanbaba oğlu) – շարքային;

8.  Գասըմով Օրխան (Qasımov Orxan);

9. Աբդուլլա Փաշաև (Abdulla Paşayev) – 19 տարեկան, Գյանջայի բնակիչ;

10.Վալիև Մուրադ Սյուլեյման օղլու (Vəliyev Murad Süleyman oğlu) – Բինագադի շրջանի Բիլաջարի գյուղի բնակիչ;

11.Բեհմանլը Մանաֆ (Behmanlı Manaf) – շարքային, Եվլախի շրջանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 27-ին;

12.Քանան Ֆեհրուզ օղլու Յուսիֆով (Kənan Fehruz oğlu Yusifov) – Գերանբոյի շրջանի Սաֆիքյուրդ գյուղի բնակիչ;

13.Մուսթաֆաև Սիյասաթ Աքիֆ օղլու (Mustafayev Siyasət Akif oğlu);

14.Հյուսեյնով Խայյամ Հյուսեյն օղլու (Hüseynov Xəyyam Hüseyn oğlu) – ծնված՝ 1996 թ., Գյոյչայ շրջանի Մալիքքանդ գուղից;

15.Էլվին Ազար օղլու Գադիրով (Elvin Azər oğlu Qədirov) – Զագաթալայի շրջանի Սուվագիլ գյուղից;

16.Սամիր Գուլիև (Samir Quliyev) – ծնվել է 2002 թ. Լենքորան քաղաքում: ՊՍԾ ուժերից էր, ազգությամբ՝ թալիշ:

17.Միրիև Սանան Արիֆ օղլու (Miriyev Sənan Arif oğlu);

18.Բալաբայով Փարվիզ (Balabəyov Pərviz) – Հաջըգաբուլ քաղաքի բնակիչ;

19.Իբրահիմով Զամանաթ Գյուլհասան օղլու (İbrahimov Zəmanət Gülhəsən oğlu) – շարքային;

20.Գեյբիև Արիֆ Իսմայիլ օղլու (Qeybiyev Arif İsmayıl oğlu) – Աստարայի շրջանի Էրչիվան գյուղի բնակիչ:

Դատելով համացանցում տարածված Գեյբիևի լուսանկարից*, կարելի է ենթադրել, որ նա կամ հատուկջոկատային է եղել կամ հետախուզության զինծառայող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Նույն շարքից