Հասարակություն Տեսանյութեր 

Արցախում խաղաղ բնակչության շրջանում 4 զոհ կա․ Հարվածները թիրախային են․ Արման Թաթոյան

analitik.am

 

Առաջին պահից, երբ Ադրբեջանն ագրեսիվ հարձակումներ սկսեց Արցախի վրա, ակնհայտ էր, որ նաև թիրախային հարձակման են ենթարկվում քաղաքացիական բնակավայրերը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ տարբերություն չի դրվում քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև՝ դրանով իրական վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքն ու առողջությունը:

Այս հարվածներն ակնհայտ թիրախային են ու նպատակաուղղված են վնաս հասցնելու քաղաքացիական օբյեկտներին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Արցախում 4 զոհ կա քաղաքացիական բնակչության շրջանում. «Վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց առողջությունը: Մահացած անձանց թվում նաև կին ու երեխա կա: Վիրավորների թվում էլ կան երեխաներ, կանայք, տարեց մարդիկ»:

Նույն շարքից