Հասարակություն Տեսանյութեր 

ՄԻՊ-ը խոսեց համակարգված ատելության խոսքի առկայության մասին ու զգուշացրեց երեխաներին ու ծնողներին

analitik.am

 

Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը խոսեց Արցախում քաղաքացիական անձանց համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածների մասին՝ նշելով, որ դրանք ունեն համակարգված բնույթ:

Թաթոյանն ընդգծեց նաև հայերի նկատմամբ ատելության բարձր մակարդակի մասին, մոնիթորինգը դարձել է համակարգված, շատ ավելի ուժեղ, հատուկ տեսանյութեր են տարածվում սոցկայքերում՝ նպատակ ունենալով վախ ու տագնապ առաջացնելու:

Հնչում են բռնության կոչեր. «Սոցկայքերից առավել վտանգավորը Տիկ Տոկն է, քանի որ այնտեղ հնարավոր չէ վերահսկել ստացվող կոնտենտը: Այստեղ թիրախավորվում են նաև երեխաներ:

Ադրբեջանից ու Թուրքիայից եկող ատելության խոսքը թիրախավորում է երեխաներին, դա ակնհայտ է: Խնդրում եմ երեխաներին չօգտվել հատկապես Տիկ Տոկից: Առհասարակ սոցիալական ցանցերի կասկածելի նյութերից չպետք է օգտվել»:

Թաթոյանը խոսեց նաև հայկական անուն ազգանուններով կեղծ էջերի մասին, որտեղից տարածվում են հաղորդագրություններ. «Ակնյատ է, որ սա նույնպես շատ վտանգավոր երևույթ է: Դրանք կամ նոր էջեր են, կամ նոր են գործի դրվել: Սա լրացուցիչ խոսում է այն մասին, որ ամեն ինչ համակարգված է»:

Նույն շարքից