Հասարակություն Տեսանյութեր 

Տեղեկությունները, որ Մարտունու զորամասն ամբողությամբ ոչնչացված է, սուտ է. Հովհաննիսյան

analitik.am

 

Այսօր Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրել էր, որ հերթական հարձակումն է նախապատրաստվում ադրբեջանական կողմից:

Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ որպես կանոն, հարձակման ուղղությունները նույնն են՝ Արցախի հյուսիսային ու հարավային ուղղությունները, մերձարաքսյան հովիտը, Թալիշի, Մատաղիսի ուղղությունները. «Այլ ուղղություններում էլ են ընթանում մարտեր: Մարտունու, Ասկերանի ուղղությամբ ևս մարտեր ընթացել են, բայց հիմնական ուղղությունները հյուսիսային ու հարավային ուղղություններն են»:

Հովհաննիսյանը հերքեց տեղեկությունները, թե բարձրաստիճան զինվորականների կորուստ ունենք ու ամբողջովին ոչնչացվել է Մարտունու զորամասը. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Նույն շարքից