Հասարակություն Տեսանյութեր 

Նախնական տեղեկություններով, Վարդենիսի ուղղությամբ հարձակման արդյունքում զոհեր ու վիրավորներ չկան

analitik.am

 

Առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային ու հրթիռա-հրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր, ուստի այս ճակատի նոր լինելու մասին խոսակցություններ չկան, այն առաջին իսկ օրվանից օգտագործվել է իրենց կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ հակառակորդն այսօր հարված է հասցրել Վարդնիսի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է այս ճակատում նոր ուժերի կուտակմանը, Հովհաննիսյանը նշեց, որ որևէ բան ասել չի կարող. «Ես կարծում եմ, որ ուժերի կուտակման և նմանատիպ գործողություններն ընթացիկ են ու նորություն չեն: Եթե նոր կուտակում է լինում, դա ըստ անհրաժեշտությամբ է հայտնվում:

Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է հենց առաջին օրվանից: Դա նորություն չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ հայկական ուժերը պատրաստ են կատարել իրենց մարտական խնդիրները:

Հավելենք, որ նախնական տեղեկություններով, Վարդենիսի ուղղությամբ հարձակման արդյունքում զոհեր ու վիրավորներ չկան:

Նույն շարքից