Ռազմական Տեսանյութեր 

Հայ հրետանավորները շատ դիպուկ են խոցում, հստակ կառավարում կրակը. Հովհաննիսյան

analitik.am

 

Բոլոր ուղղություններով հայկական ուժերը կատարում են իրենց մարտական խնդիրը, համառ մարտեր են մղում՝ որտեղ պետք է պաշտպանական, որտեղ պետք է՝ հարձակողական, բայց մանրամասներ չեմ կարող հայտնել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է դիրքային կորուստներին, Հովհաննիսյանը նշեց, որ կորստի ու ձեռքերման մասին այս պահին խոսելը տեղին չէ. «Նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ 1-2 դիրք վերցնել-տալն ընդհանրապես մարտավարական որևէ բան իրենից չի ներկայացնում:

Կարևորն ընդհանուր մարտական խնդիրները կատարելու կարողությունն է, մարտունակությունն է, կառավարման հստակ համակարգը, մարտական ոգին:

Դուք հրապարակված կադրերից տեսնում եք, թե որքան գրագետ է աշխատում հայկական բանակը, հատկապես՝ հրետանավորները: Նրանք շատ դիպուկ են խոցում, հստակ կառավարում կրակը»:

Նույն շարքից