Քաղաքականություն 

Հայաստանն այս պահին չի դիմել ՀԱՊԿ-ին, սակայն բոլոր տարբերակները քննարկվում են․ Վարդան Տողանյան

analitik.am

Հայաստանն Ադրբեջանի հետ հակամարտության  վերաբերյալ դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին։ Այս մասին Tass.ru-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը, հարվածելով Հայաստանի տարածքներին (Վարդենիսին քաղաքի շրջակայք)  ցանկանում է մեզ ներքաշել հերթական սադրանքների մեջ։ Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, բոլոր տարբերակները քննարկվում են, այս պահի դրությամբ դեռ ՀԱՊԿ-ին  դիմում չի ներկայացվել, սակայն բոլոր տարբերակները դիտարկվում են, քննարկվում են»,-ասել է դեսպանը։

Դիվանագետի խոսքերով, օգտագործվելու են դիվանագիտական ամբողջ զինանոցը։ Հավանաբար,  այսօր ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա կոչով։ Դեսպանը ասել է նաև, որ նախորդ գիշեր ևս անհանգիստ է եղել, կիրառվել է տարբեր տրամաչափի հրետանի, ռմբակոծվել են  Մարտակերտի և Ստեփանակերտի շրջանները։ Վաղ առավոտյան Վարդենիս քաղաքի շրջանում ԱԹՍ-ը ոչնչացրել է քաղաքացիական ավտոբուս։

 

Նույն շարքից