Տնտեսություն 

«Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքաբակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ,  հանվել է շրջանառությունից և ոչնչացվել

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում:

Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

«Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքաբակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ,  հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:

«Գոլդեն Գոութ» ընկերության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արրտադրությունը, կասեցվել է:

Տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից