Քաղաքականություն 

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունն Արցախում

analitik.am

 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել Արցախում տեղի ունեցող բռնությունը և վերադառնալ բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պոմպեոն հանդես է եկել նման հայտարարությամբ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Կրիտ կղզում ԱՄՆ ռազմաբազա տեղի ունեցած այցի ժամանակ։ Հայտարարությունը հնչել է ուղիղ եթերից։

«Բռնությունները, որոնք տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում, պետք է դադարեցվեն։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ կարգավորման որոնման աշխատանքներում», -ասել է Պոմպեոն:

 

Նույն շարքից