Քաղաքականություն 

Կրեմլը կոչ է արել «կրակի վրա յուղ չլցնել» Արցախի հարցում

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել Թուրքիային և մնացած երկրներին համոզել Բաքվին և Երևանին վերադառնալ խաղաղ   բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կրեմլը համոզված է, որ այն հայտարարություններից, որոնք աջակցում են զինգործողություններին Ադրբեջանում և Հայաստանում Արցախի վերաբերյալ ավելի են սրում իրավիճակը և այս հարցը պետք է կարգավորել դիվանագիտորեն։

Պեսկովը հայտարարել է նաև, որ կատեգորիկ դեմ են այս հարցին ռազմական լուծում տալու գաղափարին։ Ռուսական կողմը գտնվում է բանակցությունների մեջ Բաքվի, Անկարայի և Երևանի հետ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները պետք է զբաղեցնեն պատասխանատու դիրք Արցախում տարաձայնությունների շտկմանը նպաստելու համար։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից