Հասարակություն 

ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարություն է տարածել՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին

analitik.am

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման արդյունքում զոհվածների և վիրավորների՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում,  մասին հասնող տեղեկությունները  խորը վիշտ են առաջացնում և մահացածների հարազատներին վշտակցելու զգացում։ Այս մասին ասված է ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կողմից տարածած հայտարարության մեջ։

Վերջինս նշել է, որ ՄԱԿ-ի ձևավորման օրվանից  մի անգամ չէ, որ ապրում ենք ծանր պատմական իրադարձություններ՝ կապված միջպետական հակամարտությունների հետ, և կարող էինք համոզվել, որ դրանք բոլորը խախտել են մարդու և քաղաքացու բազմաթիվ իրավունքներ, կապված են մարդկային վշտի և ավերածությունների հետ․ «75-ամյակին մենք դա ավելի սուր կերպով ենք գիտակցում և հույս ունենք, որ հակամարտության կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը՝ թույլ չտալու համար հետայսու ՄԱԿ-ի սկզբունքների և մարդու իրավունքների՝ առաջին հերթին կյանքի իրավունքի, ճչացող ոտնահարումներ։

Դիմում եմ իմ գործընկերներին՝ Հայաստանի և Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարներին, որպեսզի խորհուրդ տան իրենց կառավարություններին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք հնարավորություն կտան բոլոր խնդիրները լուծել ոչ թե ուժով և զենքով, այլ բանակցությունների միջոցով կայունացնել իրավիճակը»։

Մոսկալկովան վստահություն է հայտնել, որ ցուցաբերված մարդկայնությունը, հումանիզմն ու գոյություն ունեցող միջազգային իրավական նորմերը հնարավորություն կտան խուսափել բռնությունից և պաշտպանել քաղաքացիների հիմնարար իրավունքները։

Մոսկալկովան նաև նշել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել յուրաքանչյուրին, ով հայտնվել է ծանր իրավիճակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված։

 

Նույն շարքից