Հասարակություն 

Ռուսաստանի հայերը հավաքագրում են կամավորներին առաջնագիծ մեկնելու համար

analitik.am

Հարգելի՛ լրագրողներ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը։

Արդեն քանի օր է` Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Շարունակական հանդիպումներ են տեղի ունենում թե՛ Մոսկվայի հայկական Առաքելական եկեղեցում , թե՛ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, թե՛ համայնքային կազմակերպություններում:

Եվ չնայած այն տեղեկատվությանը, որ Արցախը և Հայաստանը այս պահին պարենի և հումանիտար այլ օգնության կարիք չունեն, միևնույն է, Ռուսաստանի հայերը շարունակում են հավաքել դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար առաջին անհրաժեշտության իրեր, սանիտարահիգիենիկ պարագաներ և փոխանցել գումարներ, հավաքագրել կամավորներին առաջնագիծ մեկնելու համար:

Հումանիտար օգնությունը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից (ընդհուպ նաև հեռավոր արևելքից) բեռնատարներով բերվել են և կենտրոնացվել դեսպանատանը, որտեղից առաջիկայում կուղարկվեն Հայաստան հատուկ չարտերային թռիչքով։ Շնորհակլություն եմ հայտնում յուրաքանչյուր հայի անհատապես։ Միասին մենք հզոր ենք, անկոտրուն: Եվ մերն է ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Վստահաբար...

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյան

Նույն շարքից