Հասարակություն 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնն անցել է 24 ժամյա աշխատանքային արտակարգ գրաֆիկի

Պատերազմական դրությամբ պայմանավորված «Շենգավիթ» բժշկական կենտրոնն անցել է 24 ժամյա աշխատանքային արտակարգ գրաֆիկի։

Բուժանձնակազմը կանգնած է բանակի կողքին և ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը՝ ընդունելով վիրավորներին։

Այս պահի դրությամբ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր զինվորները ստանում են համապատասխան բուժօգնություն և նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատում է մեր հոգեբանը:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը համալրված է անհրաժեշտ բուժսարքավորումներով, դեղորայքով, բժշկական կազմով և պատրաստ է ողջ ծավալով ապահովել բժշկական օգնությունը վիրավորների համար:

Բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող վիրավորների վիճակը կայուն վերահսկելի է:

Չնայած, որ «Շենգավիթ» ԲԿ-ը ապահովում է վիրավորների երեքանգամյա սնունդը, սրտացավ քաղաքացիները իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև վիրավորներին սննդի, քաղցրավենիքի տեսքով:

Շնորհակալ ենք բոլորին: Վստահ ենք, որ այս իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու:

«Շենգավիթ» ԲԿ

Հանրային կապերի բաժին

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից