Հասարակություն Տեսանյութեր 

Ոչ էլ հաշվում ենք, թե ինչքան ենք խփում, հավես էլ չկա հաշվենք, խփելու ենք այնքան, մինչև ուշքի գան. Արայիկ Հարությունյան /տեսանյութ/

analitik.am

Հիմնականում հյուսիսում մեր զորքերը հաջողել են: Նոր օրինակ զրուցել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարի հետ: Զեկուցում է այնպես, կարծես սովորական զորավարժություն լինի: Ասում է, որ ամեն դիրքի վրա հարյուր հոգով հարձակվել են, հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, էլի են հարձակվել, հեսա դա էլ ենք հետ մղելու: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ չկա որևէ խուճապ:

«Ինչքան ուժ ունեն օգտագործում են, հենա նկարներով նայում եք: Տանկերով գալիս են, խփում ենք, վառվում են, գալիս են, խփում ենք, վառվում են: Ոչ էլ հաշվում ենք, թե ինչքան ենք խփում, հավես էլ չկա հաշվենք, խփելու ենք այնքան, մինչև ուշքի գան: Պետք է գիտակցենք, որ հիմա որոշվում է մեր սերունդների ապագան, սա մեր արժանապատվության հարցն է, կանգնած ենք մինչև վերջ: Մենք զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք, եթե խնդրենք, դա լինելու է Հայաստանի վախճանը»,-ասել է նա:

Նույն շարքից