Ռազմական Տեսանյութեր 

ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ ետ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր

analitik.am

 

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահաղացումը ձախողվել է: Ավելին՝ ռազմաճակատի ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ ետ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր, հիմնականում՝ հյուսիային ու հարավային ուղղությունենով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

Սարգսյանը հայտնեց, որ ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթացել ամբողջ ճակատում, բոլոր ուղղություններով, հատկապես լարված են եղել հյուսիսային ու հարավային ուղղությունները, հակառակորդն օգտագործել է իր ամբողջ զինանոցը՝ կիրառելով ավիացիա, հարվածային անօդաչուներ, ծանր զինտեխնիկա, հրթիռահրետանային սպառազինություն․ «Օգտագործելով զրահատանկային ստորաբաժանումները փորձել են գրոհել մեր մարտակարգերը, սակայն ունենալով անհաջողություններ՝ վերադարձել են նախկին դիրքեր ու փորձել են ամրանալ»:

Սարգսյանը նշեց, որ հակառակորդի հարձակումները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել են որոշակի հաջողություններ. «Իհարկե այս անգամ կրել են պարտություն»:

ՊԲ ստորաբաժանումները ձախողել է հակառակորդի բոլոր գրոհները։

 

Նույն շարքից