Հասարակություն 

Արցախում զոհված Արտակ Բաբայանը Եղեգնաձորից է

Հարգելի՛ վայոցձորցիներ,

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Արտակ Կամոյի Բաբայանը:

Զոհված զինծառայող Արտակ Կամոյի Բաբայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 12:00- ին, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Փա՛ռք մեր հերոսներին, ուժ ու կորով Հայոց բանակին, խաղաղություն մեր երկրին:

Հարգելի՛ հայրենակիցներ, բոլորս ենք գիտակցում իրավիճակի հուզականությունը: Այնուամենայնիվ խնդրում և հորդորում ենք՝ պահպանել հակահամաճարակային կանոնները: Այս դժվար պահին, թշնամուն դիմակայելու համար բոլորս պարտավոր ենք առողջ լինել:

Վայոց ձորի մարզպետ  Արարատ Գրիգորյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից