Հասարակություն Տեսանյութեր 

Պարենային դեֆիցիտ չունենք․ Մարտիրոսյանն՝ Արցախին հասցված նյութական վնասների մասին

analitik.am

 

Ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Արցախի նախագահի հրամանով կազմավորվել է օպերատիվ խումբ, որի կազմում  ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Վերջինս նշեց, որ քաղաքացիական պատշպանության համակարգը բերվել է բարձր, ապա աշխատանքային ռեժիմի և սկսվել ու արվել են քաղաքացիական պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր գործողությունները։

«Բոլոր այն բնակավայրերում, որտեղ բնակչությունը ենթարկվել է հարձակման, կազմակերպվել է բնակչության պատսպարում և տարհանում։ Տարհանված բնակչությունը տեղավորվել է Արցախի այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։

Մենք ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով՝ տարբեր ապրանքների դեպքում այդ ծավալները կազմում են մի քանի շաբաթից մինչև ամիսներ, պարենային դեֆիցիտ չունենք»,-ասաց նա։

Մարտիրոսյանը հայտնեց, որ ռազմական գործողությունների մեկնարկը մեծապես վնասներ է հասցրել թե քաղաքացիական բնակչությանը, թե տնտեսությանը․ «Իրականացվում է վնասների գնահատում, քաղաքացիական օբյեկտներից տուժել են տներ, գազատարներ, տրանսպորտային օբյեկտներ և այլն»։

Մարտիրոսյանը հայտնեց, որ անցել են նաև վնասների վերականգմանը՝ վերականգնվել է էլեկտրաէներգիամատակարարումը, գազամատակարարման խնդիրների լուծումն ընթացքի մեջ է։

Առավել մեծ վնաս հասցվել է կապի ոլորտին․ «Հարձակումից բացի եղել է հարձակում նաև այս ոլորտում, բայց հրավիրված մասնագետների համատեղ ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է»։

 

Նույն շարքից