Հասարակություն 

«Մինչև վրաց-հայկական սահմանը չբացվի ու մեր օգնությունը ՀՀ չհասնի, թուրքական բեռնատարներ Վրաստան չեն մտնելու». ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը /լուսանկարներ/. Tert.am

Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Tert.am-ի հետ զրույցում Ջավախքի բնակչներից մեկն ասաց, որ հումանիտար օգնությունը չեն կարող բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։

«Ի պատասխան, եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու։ Հենց այդ պատճառով Նինոծմինդայի անցակետից տեղափոխվել ենք վրաց-թուրքական` Կարծախի անցակետ ու փակել այն, անցակետը փակ կմնա այնքան, քանի դեռ չի բացվել վրաց-հայկական սահմանը»,-ասաց անցակետում գտնվող Ա.Կ.ն։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հումանիտար օգնությունը մի քանի բեռնատար է, ալյուր է բարձած, կարտոֆիլ և այլ մթերքներ, սակայն երեկ երկու բեռնատար ուղարկելուց հետո այսօր կրկին արգելքի են հանդիպել։

«Նախ Հայաստանն էլ անելիք ունի, սահմանը փակ է պահում, երկու քայլ է հեռու չենք կարող հասնել սահման ու կանգնել մեր եղբայրների կողքին, ցամաքը ինչո՞ւ են փակ պահում կամ Հայաստանի իշխանությունը խոսե՞ց մեկի հետ, որ սահմանը բացեն, գանք, օգնենք, կռվենք»։

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից